Մինnւս 5 կգ՝ 7 oրվա ընթացքnւմ. որն է այս hրաշք դիետшյի գшղտնիքը

Այս հրաշք դիետայի գաղտնիքն այն է, որ ծախսում եք սննդի հետ օրգանիզմ  ներթափանցող էներգիան՝ ուտելիքը մարսելու և հեշտ նիհարելու համար: Եթե ցանկանում եք արագ նիհարել, ապա միանշանակ այս սննդակարգը ձեզ համար է:

Ամենակարևորը՝ սովի զգացողությունը ձեզ չի տանջի այս դիետայի ժամանակ, և օրվա ընթացքում կարող եք ուտել նշված սնունդը՝ որքան կամենաք:

Իհարկե, եթե ցանկանում եք հասնել լավ արդյունքի, ապա կարելի է սահմանափակել նաև դրա քանակը:  Որպեսզի ձեզ զերծ պահեք վիտամինների պակասից, կարող եք այս սննդակարգի հետ միասին ընդունել վիտամինային կոմպլեքս:

Ֆիզիկական վարժությունները նույնպես արդյունավետ կլինեն, բայց, եթե կտրականապես հրաժարվում եք վարժություններից, մի անհանգստացեք՝ այս սննդակարգն ամեն ինչ կանի ձեր փոխարեն:

1. Մրգային օր – Ամբողջ օրվա ընթացքում կերեք տարբեր մրգեր, բացառությամբ՝ բանանի: Քաշը կորցնելու համար լավագույնս նպաստում է ձմերուկը: Ձմերուկի օրը կթեթևացնի ձեզ: Իհարկե, ձմերուկ պետք է ուտել սեզոնին, այնպես որ՝ քանի դեռ ձմերուկ չկա, կարող եք ուտել ուրիշ մրգեր, եթե որոշել եք շտապ նիհարել:

2. Բանջարեղենային օր– Օր երկրորդ. Կերեք միայն բանջարեղեն՝ թարմ, շոգեխաշած, խաշած: Սննդից բացառեք լոբազգիներն ու եգիպտացորենը:

3. Բանջարեղեն+մրգեր- Ամբողջ օրը վայելեք՝ ուտելով ցանկացած տեսակի բանջարեղեն և միրգ: Թարմ բանջարեղեններից աղցան պատրաստեք՝ համեմված կիտրոնի հյութով և կծու չիլի պղպեղով:

4. Բանան+յոգուրտ- Մի զարմացեք, այսօր կարող եք և պետք է ուտեք բանան, քանի որ ձեր օրգանիզմն ունի հավելյալ հանքանյութերի կարիք, իսկ բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Մեկ օրվա ընթացքում կարող եք ուտել 8 բանան, խմել 8 բաժակ ոչ յուղոտ կաթ և օգտագործել ցածր յուղայնությամբ յոգուրտ:

5. Հավ + լոլիկ – Ամբողջ օրը ձեր սննդակարգում պետք է լինեն հավն ու թարմ լոլիկները: Հավը կարելի է փոխարինել հնդկահավով: Անպայման շատ ջուր խմեք. կերած յուրաքանչյուր լոլիկ պետք է կոմպենսացնել 1 բաժակ ջրով, որպեսզի օրգանիզմը մաքրվի ավելորդ աղերից և թթուներից:

6. Հավ+բանջարեղեն- Վեցերորդ օրը կարող եք ուտել հավ և ցանկացած տեսակի բանջարեղեն: Իհարկե, բացառությամբ կարտոֆիլի և լոբազգիների:

7. Ապուրի օր-  Պատրաստեք ապուր, որը կարող եք ուտել ամբողջ օրը և, դրա հետ մեկտեղ՝ այրել ավելորդ ճարպերը: Սուպը կարող եք պատրաստել 2 մեծ սոխով, 1 դդմիկով, 1 բուլղարական պղպեղով, լոլիկով, նեխուրով և կանաչիով: Խաշեք բանջարեղենները, պատրաստի ապուրը մանրացրեք հատուկ սարքի մեջ (блендер):

Նիհարելու համար պետք է հիշեք ձեր նպատակակետը: Կամքի ուժ բոլոր մարդիկ էլ ունեն, որպեսզի դիմանան 7օր: Այս տեսակ դիետայի ժամանակ լյարդը լիցքաթափվում է, ստամոքսը՝ հանգստանում,  կարգավորվում է արյան մեջ շաքարի քանակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ ՀարությունյանըԱղբյուրը՝ 168.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*