Sարեց hնդկացուն hարցրին՝ ինչ է անելnւ փnղը. նրա պատաuխանն անգերшզանցելի էր

Ծեր հնդկացին բանկ է գնում և 500 դոլար վարկ խնդրում: Բակի աշխատակիցը սկսում է ձևակերպել փաստաթղթերը:

– Ի՞նչ ես պատրաստվում անել այս փողով,- հարցնում է նա հնդկացուն:

– Կգնամ քաղաք՝ վաճառելու իմ պատրաստած զարդերը:

– Ի՞նչ ունես գրավ ապահովելու համար:

– Ես չգիտեմ՝ ինչ է «գրավը»,- ասում է հնդկացին:

– Դե, գրավը մի այնպիսի բան է, որն արժեք ունի և կարող է փակել վարկի արժեքը: Ավտոմեքենա ունե՞ս:

– Կա, 1949 թ. թողարկված բեռնատար…

– Ոչ, դա հարմար չի լինի,- ասում է բանկի աշխատակիցը,- միգուցե խոշոր եղջերավոր անասո՞ւն ունես:

– Այո, ձի ունեմ…

– Քանի՞ տարեկան է:

1365695931_indeec

– Չգիտեմ, նա արդեն ատամ չունի, որ պարզենք… Վերջում հնդկացու համար վարկ են ձևակերպում և տալիս 500 դոլարը:

Մի քանի շաբաթ անց հնդկացին նորից բանկ է գնում, հանում է փողերի տուփն ու վերադարձնում վարկը:

– Ի՞նչ ես պատրաստվում անել մնացած փողով,- հարցնում է նրան նույն աշխատակիցը:

– Կդնեմ վիգվամում,- ասում է հնդկացին:

– Դու կարող ես դեպոզիտ անել մեր բանկում:

– Ես չգիտեմ՝ ինչ է «դեպոզիտը»,- պատասխանում է հնդկացին:

– Դե, դու քո գումարը տալիս ես բանկին, բանկը հոգում է դրա մասին, իսկ երբ քեզ փող պետք լինի, կարող ես այն վերցնել…

Տարեց հնդկացին մտածում և հարցնում է.

– Իսկ բանկը գրավի ի՞նչ ունի: 🙂

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*