Ինչի՞ և ո՞ւմ hետ են uտիպված լինnւմ բախվել hյուրանnցների աշխատակիցները. սարuափելի կենվnրները

Reddit սոցիալական նախագծի կայքում դռնապաններ և մաքրուհիներ ամբողջ աշխարհից ներկայացնում են իրենց պատմությունները:

Ահա թե ինչի և ում հետ են ստիպված լինում բախվել հյուրանոցների աշխատակիցները, ներկայացնում է Entertrain-ը:

Կարկանդակ-մարդը

2

«Մենք այս տղային անվանել ենք կարկանդակ: Նա պարզապես հաստատվեց, վճարեց կանխիկ ու ևս 100 դոլար գրավ թողեց: Երբ մաքրուհին գնացել է մաքրելու նրա համարը, լոգարանում գտել է տորթեր և կարկանդակներ հարևան հրուշակարանից: Երիտասարդը ինչին ձեռքը հասել է՝ կրեմով է պատել: Մենք նրան ներառեցինք անցանկալի հյուրերի ցուցակում: Նա այլևս չեկավ»:

Տարօրինակ ընկերակցություն

3

«Իմ հերթափոխի ժամանակ էր, ես ընդունարանում էի, երբ կենվորը մոտեցավ ինձ ու հարցրեց՝ արդյոք կարո՞ղ է ավելի մեծ համար տեղափոխվել: Նա դա բացատրեց նրանով, որ պետք է իր հետ տեղավորի 11… սեքս-տիկնիկ: Մենք ազատ համարներ ունեինք նորապսակների համար…»:

Պոռնո սիրող երիտասարդը

4

«Համար էր վարձել երիտասարդ տղա, նրա իրերի մեջ կային միայն տեսամագնիտոֆոն և բավական մեծ տուփ: Հենց նա փակեց դուռը, բողոքներ սկսվեցին. Մյուս կենվորները բողոքում էին աղմուկից: Իսկապես, համարից բարձր բղավոցներ էին լսվում: Ոչինչ չէր մնում անել, մենք ոստիկանություն կանչեցինք: Համարում հայտնաբերվեցին սեքս-խաղալիքներ և պոռնոֆիլմերի կույտ: Երիտասարդն այդպես էլ չվերադարձավ իր պահոցի հետևից»:

Ջուր զուգարանից

5

«Մի կին զանգահարում է, ասում. «Իմ զուգարանի ջրի մեջ ինչ-որ պղպջակներ կան»: Ես նրան առաջարկում եմ պարզապես լվանալ ամեն ինչ, բայց նա որոշում է իջնել ինձ մոտ և ցույց տալ այդ պղպջակները: Ես կարծեցի, որ նա կատակում է, բայց 5 րոպե անց նա իսկապես իջավ բաժակով ջրով. «Օյ, այստեղ հենց նոր պղպջակներ կային»: Ի՞նչ ասես: Փորձեցի բացատրել, որ դա նորմալ է»:

Ծես

6

«Անսովոր ոչինչ չկար. ես պարզապես ուտելիք տարա համար, թակեցի, իսկ անկողնու վրա կին է պառկած: Նման բան հաճախ է լինում: Ինձ դա չշփոթեցրեց. սենյակում 7 կիսամերկ տղամարդ կար, որոնք կանգնած էին տարբեր տեղերում և լուռ նայում էին անկողնուն: Չգիտեմ՝ դա ինչ էր, բայց ես լավ վախեցա»:

Փախուստ

7

«Մեզ մոտ կանգ առավ ընտանիք մինչև 10 տարեկան երկու աղջիկներով: Հայրը կանխիկ վճարեց երկու գիշերվա համար և նրանք գնացին համար: Երկու օր անց նրանք հրաժարվեցին ավելացնել վճարումը, համարը լքել ևս չէին ուզում: Մենք ոստիկանություն կանչեցինք: Ընտանիքը փախել էր մինչ մենք կհասնեինք նրանց: Սենյակում արյունոտ մանկական սպիտակեղնի կույտ հայտնաբերվեց: Հուսով եմ՝ այն աղջիկները լավ են…»:

Որմնաշարված

8

«Այդ համարում երկար ժամանակ ոչ ոք կանգ չէր առել, իսկ երբ մենք վերջապես այնտեղ տեղավորեցինք ամուսնական զույգի, նրանք անմիջապես կանչեցին ինձ և մենեջերին. սենյակից սարսափելի հոտ էր գալիս: Մենք ամեն ինչ ստուգեցինք, բայց ոչինչ չգտանք, մինչև ես հետ տարա մահճակալը: Պատից մի կտոր ընկավ, հետո՝ տեղացի մարմնավաճառի մարմինը: Երևում է՝ նախորդ կենվորը սպանել էր նրան»:

Օմարներով կինը

9

«Նա լիովին հարգարժան կին էր, ղեկավարս ինձ ուղարկեց մաքրելու սենյակը: Այնտեղ դատարկ էր, բայց երբ մտա լոգարան՝ քիչ էր մնում՝ ընկնեի. այնտեղ լրիվ մերկ նստած էր կենվորուհին, իսկ նրա ծծապտուկներին կպած էին երկու հսկայական օմարներ»:

Ընթրիք

10

«Մեր հյուրանոցում մի ցնցող դեպք տեղի ունեցավ: Այն ժամանակ համարը վարձել էր տարեց զույգ, նրանք թանկարժեք ընթրիք պատվիրեցին և հրաշալի ժամանակ անցկացրին: Առավոտյան նրանց դռան վրա գտանք այս գրությունը. «Մի՛ մտեք, ոստիկանություն զանգեք»: Պարզվեց՝ նրանք շատ դեղեր էին խմել, որ երկուսով մահանային, որովհետև ամուսինն ինչ-որ անբուժելի հիվանդությամբ էր տառապում»:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*